Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Կարոտած վերադարձ

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Կարոտած վերադարձ
08.10.2013 | 22:18

Ես այլեւս ազատության մեջ եմ՝ Ձեր կողքին: Իմ կարճատեւ անազատության մասին առիթ կունենամ հանգամանալից խոսելու: Առայժմ՝ հակիրճ ասեմ, որ դա մեր դատաիրավական համակարգի չկայացածության, մարդկային ստորության հետեւանք էր: Ինձ մեղադրում էին խարդախության մեջ՝ այն դեպքում, երբ տուժող, ըստ էության, չկար: Էլ չասած այն մասին, որ իմ խափանման միջոցը կալանքով փոխարինելու դատարանի որոշումը ոչ ադեկվատ էր, երբ իշխանության միջանցքներում իրական հանցագործների պակաս չկա: Սակայն այս քրեական գործն ու դատարանն ընդամենն այսբերգի երեւացող՝ ոչինչ չասող կողմն են, իսկ իրականում գործում է մարդկանց մի խումբ, որին դուր չեն գալիս իմ հոդվածներն ու հրապարակումները: Անգամ սրանց ստորությունը բավարարում է, որպեսզի միջամտեն մարդու անձնական կյանքին: Սակայն այս մասին՝ մեկ այլ առիթով, իսկ հիմա ուրախ եմ՝ վերստին ձեր հետ շփվելու համար:

Դիտվել է՝ 3869

Մեկնաբանություններ